ԿԱՐՈՏԻ ԵՐԱԶ
Կատարում` Սոֆի Մխեյան
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արմեն Սարգսյան
Կիթառ` Կարո Սառաֆյան
Բլուլ` Ավագ Մարգարյան
I
Նորից եկան, ետ դարձան, սարերով անցած,
Երամ-երամ շար կազմած, հուլունքներ դարձած,
Իմ անուշ հավքեր ասեք ինձ` չտեսաք յարիս,
Սիրող սիրտս, ախ, տանջվում է յարիս կարոտից:
ԿՐԿՆԵՐԳ
Երանի Ձեզ հետ ճախրեի,
Յարիս տեսնեի,
Օտար ափերով անցնեի,
Յարիս փարվեի:
II
Գարուն եկավ, սեր բերեց, չտեսա ես քեզ,
Սիրտս խռով կուլամ ես, ոնց հասնեմ ես քեզ,
Իմ անուշ հավքեր ասեք ինձ` չտեսաք յարիս,
Սիրող սիրտս, ախ, տանջվում է յարիս կարոտից:
ՀՈՅ ՀՈՅ ՆԱՐ
Կատարում` Սասունցի Դավիթ
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արա Թորոսյան (Մուռզո)
I
Յարս թոնիրը վառել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Կարմիր լավաշ է թխել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Լավաշը ուսին •ցել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Հացը նշխար է դառել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար:
ԿՐԿՆԵՐԳ
-Հայ նազանի, ջան նազանի
Հոյ նար, հոյ հոյ նար
Իմ սրտի հետ խաղ մի անի
Հոյ նար, հոյ հոյ նար:
II
Մեջքիդ ալ շալ ես կապել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Սարի լալա ես դառել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Սև ծամերդ արձակել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար
Գիշերվա փերի դառել,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ հոյ նար:
ԿՐԿՆԵՐԳ
-Հայ նազանի, ջան նազանի
Հոյ նար, հոյ հոյ նար
Իմ սրտի հետ խաղ մի անի
Հոյ նար, հոյ հոյ նար:
Կաթով մածուն ես մերել,
Կճուճի մեջ ես լցրել,
Սափորով ջուր ես բերել,
Մի թաս էլ ինձ ես տվել:
ԵՐԵՎԱՆ
Կատարում` Արամե
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արմեն Սարգսյան
Բլուլ, շվի` Ավագ Մարգարյան
Դուդուկ` Դավիթ Զաքարյան
Թառ` Համլետ Մուրադյան
I
Իմ մանկության հուշ քաղաքն ես Երևան,
Ուրախության հույսի աղբյուր Երևան,
Ջահելներդ ուրախ, զվարթ են ապրում,
Քեզանով են հպարտանում, եր•եր նվիրում:
ԿՐԿՆԵՐԳ
Երևան, իմ օրրան,
Քո ժպիտով մեզ ես կանչում մոր նման,
Երևան, աննման,
Ուր գնում եմ, միշտ երգում եմ քեզ իմ Երևան:
II
Աղջիկներդ օրոր-շորոր նազ գալիս,
Տղաներին հետևներից վազ տալիս,
Դրա վերջն էլ` խնդություն, ուրախություն,
Այդ ամենը մեր քաղաքի մի խենթ պատմություն:
ԿԱՐՈՏՆԵՐՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ԵՐԱԶ
Կատարում` Վարդան Բադալյան
Խոսք` Ավետիք Իսահակյան
Երաժշտ.` Մարինե Գյուլումյան
Գործ.` Էդգար Ալեքսանյան
Կիթառ` Արթուր Սողոյան
I
Լուսինն, ինչպես քնհատ կարապ,
Ծով-երկնքում կլողա.
Լուսնի բակը, ինչպես փրփուր
Թույլ ու դալուկ կշողա:
ԿՐԿՆԵՐԳ
Կարոտներվ հյուսված երազ
Բուրեց երգը թախծագին,-
Եկ, ընկեր իմ, անհայտ, անհաս,
Սուրբ սեր ծփաց իմ հոգին:
-Դու գնացիր, ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն-մենակ,
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կրծքիս տակ:
II
Լուռ գիշերին հեռու տեղից
Մի երգ հասավ իմ սրտին,
Այն ում սիրտն էր` սեր ու թախիծ
Բերեց, փարեց իմ սրտին:
ՄԻ ԳՆԱ
Կատարում` Հասմիկ Խաչատրյան
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արթուր և Բինա
Բլուլ, զուռնա` Նորայր Քարտաշյան
Դհոլ` Ալիկ Փելեշյան
I
Վարդը ձեռքիդ ման կուգաս,
Իմ սրտին յարա կուտաս,
Ձեռքիդ վարդը թե ինձ տաս,
Իմ սրտին տեր կդառնաս:
Յար, անջիգյար,
Իմ սիրահար,
Ուր ես, իմ յար,
Ես դառել եմ խելագար:
ԿՐԿՆԵՐԳ
Արի ինձ մոտ, մի գնա,
Կարոտել եմ քեզ, իմ յար,
Ձեռքիդ վարդը ինձ տուր ու համբույր տուր,
Թող մարդ չիմանա:
II
Վարդի ջրով քեզ ցողեմ,
Տաք համբույրով ջերմացնեմ,
Քո ման էկած ճամփեքը
Ալ ծաղկունքով զարդարեմ:
Յար, անջիգյար,
Իմ սիրահար,
Ուր ես, իմ յար,
Ես դառել եմ խելագար:
ԱՐԻ ՄԱՐԱԼ
Կատարում` Սասունցի Դավիթ
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արմեն Ալեխանյան
Դհոլ, դափ` Ալիկ Փելեշյան
Թառ, սազ` Արկադի Պողոսյան
I
Բարձր սարեր, զուլալ ջրեր
Սիրտս սիրուց է վառվել,
Զմրուխտ հավքեր, սարի հովեր,
Իմ յարին ինձ մոտ բերեք:
Թել - թել մազերն արձակել,
Հուրի փերի է դարձել,
Ալ կարմիր շոր է հագել,
Լուսնակ ու հուր է դարձել,
Ջահել սիրտն է իմ այրել:
II
Յարս ուր է, յարս հուր է,
Հուր մազերին ես մատաղ,
Սիրտս խոցել, վերք է բացել,
Հմայքով իր խենթացրել:
Թել - թել մազերն արձակել,
Հուրի փերի է դարձել,
Ալ կարմիր շոր է հագել,
Լուսնակ ու հուր է դարձել,
Ջահել սիրտն է իմ այրել:
ԿՐԿՆԵՐԳ
Արի մարալ, արի •ոհար,
Ես իմ սերը քեզ ասեմ,
Որ իմ սիրտը, հույսերը
Սպասումներով քեզ չայրեն:
Հուրի փերի է դարձել,
Ալ կարմիր շոր է հա•ել,
Լուսնակ ու հուր է դարձել,
Ջահել սիրտն է իմ այրել:
ՀՈՎ ՀՈՎ
Կատարում` Սամվել Գալստյան
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Արեգ Առուստամյան
Զուռնա, բլուլ` Նորայր Քարտաշյան
Դհոլ, կոպալ` Ալիկ Փելեշյան
Բեք վոկալ` Տիգրան Պետրոսյան
Կիթառ` Կարո Սառաֆյան, Գագիկ Թորոսյան
I
Էս գիշեր ես քեզ տեսա,
Սիրտս կրակի դեզ ա:
Նազ արիր ձորի ճամփին
Էրթանք ուխտենք մեջ վանքին:
ԿՐԿՆԵՐԳ
Հով, հով, հով ըլնի
Յարիս նազերով ըլնի,
Հով, հով, հով ըլնի
Սիրած սիրածին ըլնի:
Նազ արիր ձորի ճամփին
Էրթանք ուխտենք մեջ վանքին:
II
Վանքի ձորում խաղ ասի
Խաղի մեջ քեզ բան ասի
Թող իմ ասելով ըլնի
Յարս իմ սրտով ըլնի:
ԿՐԿՆԵՐԳ...
III
Մատաղ լինեմ սև աչին
Կարոտ եմ յարիս պաչին:
Լույս մոլորին մի արի
Էս գիշեր դառնա տարի:
Ամառ թող գա, բար ըլնի,
Վանքի մոմերն վառ ըլնի,
Տարազները լիքն ըլնի
Աշուն հարսանիք ըլնի:
ԿՐԿՆԵՐԳ
Հով, հով, հով ըլնի
Յարիս նազերով ըլնի,
Հով, հով, հով ըլնի
Սիրած սիրածին ըլնի:
Յարս բարով գա մեր տուն,
Գրկենք իրար, մտնենք տուն:
Թող մեր ուզելով ըլնի
Տունս հարսանիք ըլնի:
Հով, հով, հով ըլնի
Յարը թող յարին ըլնի,
Հով, հով, հով ըլնի
Սիրած սիրածին ըլնի:
ՆԱԽՇՈՒՆ ՅԱՐ
Կատարում՝ Շուշան Պետրոսյան
Խոսք և երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
Գործ.` Կարեն Մարգարյան
Ուդ` Արթուր Առաքելյան
Դհոլ` Սերգեյ Խաչատրյան
Կիթառ` Բորիս Անդրեասյան
Բեք վոկալ` Տիգրան Պետրոսյան, Շուշան Պետրոսյան
I
Սարով էկավ իմ յարը`
Բոյով-սոյով թառլանը,
Պաքիկ տվեց, պաք առավ,
Իմ սիրտը իր հետ տարավ:
ԿՐԿՆԵՐԳ
Սարեր, էլ հով մի արեք,
Իմ յարի հոգին վառեք,
Իմ բոյով, իմ սոյով,
Թառլան յարին մի տարեք:
Նախշուն յար ջան, սարի հեյրան,
Քո տեսքին ղուրբան,
Հերիք անես ինձ դարդիման
Դու իմ աննման:
II
Արի էրթանք մեր արտը,
Քաղենք մեր արտի վարդը,
Անուշ ա ձեռիդ զարդը,
Դու ես իմ սիրած մարդը:
ԿՐԿՆԵՐԳ
Սարեր, էլ հով մի արեք,
Իմ յարի հոգին վառեք,
Իմ բոյով, իմ սոյով,
Թառլան յարին մի տարեք:
... Խնձոր թալեց, ախ ես չառա,
Ախ, հար արա, ճար արա,
Սարի վըրի կանաչ խոտը,
Իմ յարի անուշ հոտը:
ՔՈՉԱՐԻ
Կատարում` Արսեն Գրիգորյան (Ասո)
Խոսք և երաժշտ.՝ Մարինե ԳյուլումյանԳործ.` Ազատ Մխիթարյան
Զուռնա` Կարեն Մանուկյան
Դհոլ` Արման Սիմոնյան
I
Քոչարին մեր Սասնո պարն ա
Քոչարի արի պարենք:
Հարս ու աղջիկ, ջահեկ տղերք,
Ելեք, քոչարի պարենք:
Էսօր մեր տուն հարսնիք ա
Սիրուն հարսը ներս կիգա:
Մեռնեմ հարսի աչքերին
Պարենք Սասնա քոչարին:
ԿՐԿՆԵՐԳ
Հեյ, հեյ, քոչարի,
Եկենք, պարենք քոչարի:
II
Քոչարին մեր Սասնո պարն ա
Քոչարի արի պարենք:
Դհոլ զարկենք, զուռնա փչենք,
Ելեք, քոչարի պարենք:
Հազարի մեջ մի հատ ա,
Բոյով, սիրուն իմ յարն ա:
Մեռնեմ հարսի աչքերին
Պարենք Սասնա քոչարին: